Վաղը ժամը ութն անց հինգ րոպեին մենք պաշտոնապես կցուցադրենք Միխեիլ Սաակաշվիլիին,-ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Մուրման Դումբաձեն, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին այժմ գտնվում է Բաթումիում:
«Նա շատ համախոհներ ունի: Ամբողջ Վրաստանը սպասում է նրան, եւ մենք վաղը պաշտոնապես կցուցադրենք Միխեիլ Սաակաշվիլիին ժամը ութն անց հինգ րոպեին: Կարծում եմ, որ մենք պետք է օպերատիվ գործենք և ոչ մի դեպքում չպետք է հայտնվի: Նա Վրաստանում է: Նա այս պահին, այս րոպեին Բաթումիում է եւ լուրջ հայտարարություն արեց, իր խոսքի տերը եղավ եւ այժմ հերթը մերն է: Մենք պետք է տեր կանգնենք մեր խոսքին, ինչին հավատում ենք, ինչին հավատում ենք, որին ես հավատում էի 9 տարի առաջ, որ քվեատուփով հնարավոր է իշխանություն փոխել»,-ասել է Դումբաձեն:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: