Վրաստանի նախկին նախագահ, հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` հաղորդելով, թե ինքը Բաթումիում է, հայտնում է Aliq.ge-ն։
«Սա Բաթումին է: Բաթումիի տեխնոլոգիական համալսարանը պետք է լիներ այստեղ, բայց այն քանդվեց: Ես շատ էի կարոտել այս վայրը: Այսօր իմ երազանքների իրականացման օրն է»,-ասել է Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում ու կոչ արել ընտրություններին քվեարկել իր հիմնադրած ուժի օգտին։
Սակայն Վրաստանի ՆԳՆ-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը: