Շուրջ երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տարբեր հատվածներում հրդեհի օջախների առկայությամբ և կրակի արագ տարածման վտանգով պայմանավորված՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել: