Արգելվո՞ւմ է ոգելից խմիչքների օգտագործումը հասարակական վայրերում

Հասարակական վայրերում և տրանսպորտներում մեկ անգամ չէ, որ հանդիպում ենք ոգելից խմիչքներ օգտագործող քաղաքացիների, որոնցից հավանաբար քչերը գիտեն, որ նման վարքագիծը համարվում է իրավախախտում և որպես սանկցիա՝ սահմանված է տուգանք:

Այսպես, ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Վերը նշված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել