«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասվել է․ ԱԻՆ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ն․ Ա․-ին (ծնված 1979 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 200 մետր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել