Նախագահը պարգևատրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Ռադիկի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․

Նարինե Հովակիմյանը ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1984 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։

Աշխատանքային փորձ

1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևանի N 1 երկարօրյա դպրոցում՝ որպես քարտուղարուհի։

1989 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի վերահսկողության բաժնում՝ որպես տեսուչ։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժննում՝ առաջին կարգի մասնագետ։

1999 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել