Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին չափազանց ուշագրավ է․ Վարդան Ոսկանյան

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին չափազանց ուշագրավ է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Դատելով պարսկալեզու աղբյուրների տարածած նյութերից, այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ողջ երկայնքը։

Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բանի, որ խիստ չափավոր դիրքորոշումներ ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություններով հանդես գար, ապա իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ։

Դրանք, ի դեպ, վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո խոսուն կերպով ներկայացրել էր ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի հոգևորականներից մեկը, նշելով՝ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»», – նշել է իրանագետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել