Էրդողանը հայտնել է՝ եթե Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական խնդիր է՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության:

Այս մասին հայտնում  է 1tv.ge-ն։

«Կարծում եմ, որ Փաշինյանը մի կողմից դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել ինձ հետ: Եթե ​​նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա պետք է Հայաստանը դրական քայլեր ձեռնարկի: Հանդիպման հարցը մեզ համար փակված չէ», – ասել է Թուրքիայի առաջնորդը:

Էրդողանի խոսքով ՝ Վրաստանի վարչապետն իրեն տեղեկացրել է այս հանդիպումն անցկացնելու Փաշինյանի ցանկության մասին:

«Հայաստանը դրա համար պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական ​​կապեր հաստատել», – հավելել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հույս հայտնեց, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կվերացնի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել