Խարդախությամբ և պաշտոնական անփութությամբ պետությանը պատճառվել է շուրջ 3 մլն դրամի վնաս. Արցախի ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել անհատ ձեռնարկատերերից մեկի կողմից 2020թ. նոյեմբեր ամսից մինչև ս.թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին իրեն պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերով հյուրատանը բնակվող անձանց սնունդ տրամադրելու, ինչպես նաև փաստացի բնակվող անձանց վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելու, գործընթացի նկատմամբ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ և պաշտոնական անփութությամբ պետությանը առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 3.212.200 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել