Փաստաբան Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղորդագրություն
Իմ նկատմամբ, կապված իմ փաստաբանական գործունեության և վերջին մամուլի ասուլիսի բովանդակության հետ, սկսվել են հետապնդումներ, բարձրաստիճան պաշտոնյան իր մորաքրոջ տղայի միջոցով ցուցում է տվել, տալ՝ հաղորդում և հարուցել քրեական գործ։
Կարճ ժամանակ անց կմանրամասնեմ»։
Նշենք, որ փաստաբանը սեպտեմբերի 3-ին ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպային՝ Գևորգ Գևորգյանին անհիմն են մեղադրանք առաջադրել:
«Ըստ որոշման մանրամասների՝ բանակի հրետանու պետը զեկուցում է Ջալալ Հարությունյանին՝ Պաշտպանության բանակի հրամանատարին, որ այսինչ տեղանքում ունենք տեղաշարժ, ասեք՝ ով է, որ մեր հրետանավորներն իմանան իրենց գործողությունները: Որոշման մեջ այսպես է՝ Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին և ասում է՝ մերոնք են, ասա հանկարծ չկրակեն: Այդ հրամանը հերթով ներքև է իջնում, որ ասեն՝ մերոնք են չկրակեք: Ըստ տեղեկությունների թշնամական 250 հոգանոց ջոկատ է եղել, որոնցից կեսը հայկական ֆորմաներով: Հետո նշել է, որ ինքն այնտեղ ԱԹՍ չի ունեցել, տեսախցիկներ չի ունեցել և չէր կարող նման բան ասել: Ինչպե՞ս կարող է Պաշտպանության բանակի հրամանատարը չիմանալ իր ստորաբաժանումների տեղը»,-ասել էր Գոռ Գևորգյանը: