Դատարանի նախագահը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 13-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարվել են դադարած:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Արայիկի Կարապետյանի կողմից 17.08.2021 թվականին ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2021 թվականի սեպտեմբերի 13-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Արայիկի Կարապետյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Կարապետյանը դատարանի նախագահի պաշտոնում էր նշանակվել ապրիլի 30-ին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել