Ազգային ժողովում, հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը խոսում էր Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին։
«Հայ գերիներին ադրբեջանցիները ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը, սպասում, մինչև գիտակցության գա ու շարունակում ծեծել։ Ադրբեջանցիները եռման թեյ ու ջուր են լցնում հայ գերիների մարմինների վրա, այրվածքներ պատճառելուց հետո շարունակում են ծեծը, հետո ծեծում այնքան, մինչև մահանա։ Մահից հետո մի քանի օր դին թողնում են բանտախցում, սնվելու համար տալիս են 10 վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են ուտելիքի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մանրամասներ, ողջ-ողջ կապում են մեքենայից ու քարշ տալիս, զրկում են ջրից, քնից ու սննդից», – մեջբերումն ավարտեց պատգամավորը։
Աննա Մկրտչյանը հաջորդիվ հարցրեց իշխանություններից, թե սա՞ է արդյոք թուրքերի ուղարկած «դրական ազդակը»։
«Սա՞ է կառավարության շենքից երևացող «դրական ազդակը»։ Այսինքն, հային խոշտանգելը դրական ազդա՞կ է։ Այս ստին զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է «Քո Նիկոլ»-ով»», -ասաց պատգամավորը։
Աննա Մկրտչյանի հայտարարությունից հետո դահլիճից լսվեց ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունը, թե գերիների ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ են ասում։
Ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հնարած տեսարաններ են։
Աննա Մկրտչյանը հարց ուղղեց Սիմոնյանին, որը ԱԺ ուղիղ եթերի ժամանակ չլսվեց, ինչին ԱԺ նախագահը արձագանքեց․ «Գիրք կարդա՝ կիմանաս»։
Մկրտչյանն արձագանքեց․ «Հասկանաս չի, հասկանաք ա քո համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։