Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է։
Հայկ Մարությանն ասաց, որ Հակոբյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտաշես Ջավադյանին։
«Արտաշես Ջավադյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Խաչատրյանին»,- նշեց Մարությանը։