Ոստիկանությունը փնտրում է Նիկոլ Փաշինյանի նկարի մեկնաբանություններում վիրավորանք գրած անձին

Ոստիկանություն ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի մեկնաբանություններում կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ոստիկանությունից Իրավաբան.net-ի հետ զրույցում լուրը հաստատեցին և նշեցին, որ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրավորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտել օգոստոսի 30-ին։

Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվելու է տուգանքով` 100-500 հազար դրամի չափով:

Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվելու է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել