Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովը քննարկում է նրա ընտրության հարցը։
Նշենք, որ այժմ նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։
Մարիամ Գալստյանի կենսագրությունը՝ այստեղ։