Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»:

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քոչունցը նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։

Կենսագրությունը՝ այստեղ․

1992թ.-ից ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

2000թ. հունիսի 9-ին․ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:

2002թ. հունվարի 14․ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ ” գլխավոր շտաբի պետի տեղակալ:

2003թ. սեպտեմբերի 20․ ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում:

2007թ. հուլիսի 20․ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:

2009թ. հունվարի 26․ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար:

2010թ. օգոստոսի 12․ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար:

2013թ. հունիսի 10․ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ ԳՇ կազմ­զորահավաքային վարչության պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1984թ.-ին ավարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը:

2001թ. սովորել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1984-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1985-1987թ.-ին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Ա‎ֆղանստան, մասնակցել մարտական գործողություն­ներին:

1992-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով, գերատեսչական այլ մեդալներով:

ՊԱՐԳԵՎՆԵՐ
ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշան
«Մարտական խաչ» II աստիճանի շքանշան
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ
«Մարտական ծառայության» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
«Արիության» մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ
«Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել