Սահակ Օհանյանն ազատվել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սահակ Օհանյանն ազատվել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ ՕՀԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:

Օհանյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի դեկտեմբերին։

Նշենք, որ վերջինս ստորագրել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ԳՇ ղեկավարության հայտարարության տակ՝ պահանջելով իշխանության հրաժարականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել