«Արցախ» բառը չի ավելանա hանձնաժողովի անվան մեջ. ԱԺ քվեարկության արդյունքները

Ազգային ժողովը 30 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու մասին հարցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովն անվանափոխել և դարձնել ԱԺ արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Իշխող խմբակցության հիմնավորման համաձայն` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ զբաղվում է Արցախի հարցերով, ուստի առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել