Սեպտեմբերի 12-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 491 371 պատվաստում,- այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
Պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 11-ին պատվաստվել է 21 199 մարդ:
Ինչ վերաբերում է վիրուսով վարակման նոր դեպքերին, ապա Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 838 նոր դեպք, ապաքինվել է 5 289 հիվանդ, մահացել է 39 վարակված: