Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը պատրաստվում է զորահանդեսին, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս շաբաթ երկրի մայրաքաղաքում, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը ՝ հղում անելով սեփական ռազմական աղբյուրներին:
Շքերթը նվիրված է լինելու պետության հիմնադրման տարեդարձին, որը նշվում է սեպտեմբերի 9-ին։
Yonhap գործակալության աղբյուրները հայտնում են, որ զորահանդեսին ներկա է լինելու երկրի ղեկավարը, Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն), ով իր խոսքում կարող է որոշակի ուղերձ հղել Սեուլին կամ Վաշինգտոնին:
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ Կիմ Յուն Նակը լրագրողների համար հերթական ճեպազրույցում շեշտել է, որ «Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ուշադիր հետևում են Հյուսիսի նախապատրաստմանը խոշոր իրադարձություններին, ներառյալ ռազմական շքերթներին»:
Անցյալ տարվա հոկտեմբերին ԿԺԴՀ իշխանությունները մայրաքաղաքում անցկացրեցին մեծ զորահանդես, որի ընթացքում ցուցադրեցին նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, սուզանավային բալիստիկ հրթիռ (SLBM), ինչպես նաև այլ առաջադեմ ռազմական տեխնիկա: