Տեսասկավառակների խանութի վաճառողը 450 ՀՀ դրամով ապօրինի տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սիմոն Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատվածություն չունեցող Սիմոն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցի 2 հասցեում գտնվող «Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի և վարձույթի խանութում որպես վաճառող, 2011թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 11:30-ի սահմաններում, նույն խանութի հաճախորդ Տիգրան Սուրենյանին յուրաքանչյուրը 450 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող թվով երկու լազերային սկավառակներ:

Որպես խափանման միջոց մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել