Կութում բռնկված հրդեհը շարունակում են մարել․ ԱԻՆ

Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 22 հրշեջ-փրկարար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությոնը։

Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, հարավ-արևելյանը՝ 23։24-ին։

Ըստ նախնական տվյալների՝ հյուսիս-արևելյան հատվածում այրվել է մոտ 150 հա չոր խոտածածկույթ, իսկ հարավ-արևելյան հատվածում՝ մոտ 40 հա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել