Վրաստանի կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, հանրային տրանսպորտը չի գործի մինչև սեպտեմբերի 13 -ը: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնի դարձավ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նշվում է, որ որոշումը կայացվել է իրավիճակի վերլուծության հիման վրա:
Հիշեցնենք` հանրային տրանսպորտը նախնական տվյալներով դադարեցրել էր գործունեությունը մինչև սեպտեմբերի 4 -ը: