ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն:
«Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ: Դուք ամեն օր նրան տեսնում եք, նախագահն ակտիվ աշխատում է, և պատվաստումը, իսկապես, դրական արդյունք է տվել», -ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Պուտինը թեստեր է հանձնում այն ժամանակ, երբ դա նպատակահարմար են համարում բժիշկները։ Պուտինն առաջին անգամ պատվաստվել է մարտի վերջին, որից հետո երկրորդ պատվաստումն արել է 3 շաբաթ անց: