Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրավիրեց Հայաստան:
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ջերմ ընդունելություն կազմակերպելու և կառուցողական քննարկման համար: Սպասում ենք ձեզ Երևանում ձեզ հարմար ցանկացած պահի»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը: