Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի որոշ բաժիններ վերջին շրջանում ակտիվ չեն թարմացվում․ դրանցից են օրինակ՝ արդարադատության նախարարի, արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների էջերը։
Արդարադատության նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգոստոսի 3-ի հրամանագրի համաձայն։ Օգոստոսի 31-ի դրությամբ վերջին հրամանը, որը տեղադրվել է նախարարության պաշտոնական կայքէջում՝ դեռևս ստորագրված է Ռուստամ Բադասյանի օրոք՝ հուլիսի 27-ին։

Նախարարության գլխավոր քարտուղարի վերջին հրամանը ստորագրվել է օգոստոսի 5-ին, դրանից առաջ՝ հուլիսի 29-ին։

Մեկ ամսից ավել է, ինչ չեն թարմացվել նաև Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների, շուրջ 3 և ավելի ամիսներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության նախարարության նախարարների հրամանները։




Համեմատության համար նշենք, որ օրինակ ԿԳՄՍ, Առողջապահության նախարարների հրամանները ակտիվ թարմացվում են։


Պարբերաբար թարմացվում են նաև Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների հրամանները։




Ինչ վերաբերում է Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի նախարարների հրամաններին՝ նշենք, որ պաշտոնական կայքէջերում դրանց վերաբերյալ բաժիններ առանձնացված չեն։