Ադրբեջանը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ աֆղանական կոնտինգենտով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հայտնում է․

«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՊԼԱՑԴԱՐՄ

Շարունակում են ահագնացող մնալ աֆղանստանյան զարգացումերը: Պատահական չէ, որ խնդրի մեջ ներքաշված են ոչ միայն համաշխարհային գերտերությունները, այլ տարածաշրջանային մակարդակի համարում ունեցող երկրները:

Բոլորին արդեն ակնհայտ է, որ թալիբներն ու թուրքերն ունեն ընդհանուր շահեր, ինչի վկայումն է Քաբուլի օդանավակայանի փաստացի կառավարումը թուրքերին հանձնելու պատրաստակամությունը, ինչպես նաև այս ողջ ընթացքում Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան անխափան գործունեությունը:

Թալիբների իշխանություն գալով՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում Գանձակի օդանավակայանի մերձ հարևանությամբ բոլորովին վերջերս Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանում կառուցված միջազգային օդանավակայանը, որի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչու չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ:

Հայաստանյան անվտանգության մարմինները միայնակ ու սեփական ուժերով չեն կարող դիմակայել նշված մարտահրավերին: Հետևաբար խնդիրը լուծելի է բացառապես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ սերտ ու վստահելի համագործակցությամբ:

Սակայն Հայաստանի իշխանության ներսում սորոսական թևի զգալի ազդեցությունը, որը երաշխիք է ամեն վայրկյան դեպի Արմուտք կուրսի փոփոխման, Ռուսաստանին բնականաբար հետ է պահելու ակտիվ ներգրավվածությունից, և տարածաշրջանը դեմոգրաֆիկ փոփոխությունների ենթարկելու արդյունքում բնակեցվելու է մուսուլմանական արմատական ծայրահեղ հայացքներ ունեցող տարրերով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել