Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստվում :
Այս մասին Իրավաբան.net-ին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Նշված դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:
«Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, բայց թե ովքեր են հրավիրվում` մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասացին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իշխանական պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան նա ասաց. «արա-ն դու ես, այ տվար»:
Այդ արտահայտությունից հետո խորհրդարանում իրավիճակը թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդեց պատգամավորների միջև ծեծկռտուքը:
Միջադեպ գրանցվեց նաև Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ ԱԺ «Հայաստան» խմբացության ղեկավար Սեյրան Օհանյանը նրա ուղղությամբ ջրի շիշ նետեց: