Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացվեց

Վերաքննիչ քրեական դատարանը սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղարդանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և պետական մեղադրողների բողոքների քննությունը:

Նախորդ նիստին եղել էր միջնորդություն՝ պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանի կողմից՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը հետաձգել էր միջնորդության լուծումը։

Նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով վերացնել իր պաշտպանյալի տեղաշարժի ու մասնավորապես սահմանահատումների արգելքն այն հիմքով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, և խափանման միջոցը՝ վերացվել: Մեղադրող կողմը չառարկեց դիմումի դեմ։ Առարկություն եղավ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից, սակայն, այնուամենայնիվ դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը և անցավ վերաքննիչ բողոքների քննությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել