Այսօր՝ մայիսի 31-ը, ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է:
Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003թ. շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ էմտել 27.02.2005թ.-ին:
Ի կատարումն կոնվենցիայի պահանջների՝ 2004թ.-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց նաև «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը :
ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: