Ծխախոտով խաղային ապարատները ենթակա են լիցենզավորման. ֆիննախ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել շահումով խաղերի լիցենզավորման վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է. ««Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում: Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով 5 մլն դրամ տարեկան պետական տուրք:

Հաշվի առնելով փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ֆինանսական պարտավորություններով չծանրաբեռնելու հանգամանքը` ֆինանսների նախարությունը դեռևս 2008թ. է հստակեցրել և պարզաբանել, որ խաղային ապարատներում գտնվող որոշ դասակարգչի ծածկագրին դասվող ապրանքատեսակներ չեն դիտարկելու շահումով խաղեր: Դրանք հիմնականում խաղալիքներն են: Մինչդեռ խաղային ապակե արկղերում հայտնվել են նաև նշված դասակարգիչներին չդասվող ապրանքատեսակներ` ծխախոտ, հեռախոս և այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետևաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման»:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր այդ հարցին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել