8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություն է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աշխեն Հայրապետյանի 2021 թվականի օգոստոսի 18-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի օգոստոսի 18-ից Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
2. 2021 թվականի օգոստոսի 18-ից Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի օգնական»: