Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը․ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են։

Դրան ի պատասխան, Սեյրան Օհանյանը տեղից բղավեց՝ դավաճանը դու ես և շիշ նետեց Հայկ Սարգսյանի վրա։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը։ Մնացածը՝ հայտնի է»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպն է գրանցվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են, նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել