Ռուսաստանը չի ներգրավվի Աֆղանստանի զինված հակամարտությանը. Պուտին

Ռուսաստանը չի ներգրավվի Աֆղանստանում զինված հակամարտության մեջ։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում տիրող իրավիճակին, բայց չենք միջամտելու, առավել ևս՝ ներգրավվելու «բոլորը բոլորի դեմ» զինված հակամարտությանը

։Դուք գիտեք, թե ինչ դժվար, տագնապալի իրավիճակ է ստեղծվել այսօր Աֆղանստանում: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին, նաև ակտիվորեն համագործակցում ենք ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կոնգրեսում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել