Ալժիրը խզում է դիվանագիտական կապերը Մարոկկոյի հետ՝ հարևանին մեղադրելով թշնամական գործողությունների մեջ

Ալժիրը օգոստոսի 24-ից խզում է իր դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով Ալժիրի արտգործնախարար Ռատման Լամամրայի հայտարարությունը:

Մարոկկոն և Ալժիրը տասնամյակներ շարունակ լարված հարաբերություններ են ունեցել, հիմնականում ՝ Արևմտյան Սահարայի խնդրի շուրջ, և երկու երկրների միջև սահմանը փակ է 1994 թվականից:

«Մարոկկոյի թագավորությունը երբեք չի դադարեցրել Ալժիրի դեմ իր թշնամական գործողությունները», – ասել է նա ԱԳ նախարարը։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել