Պատվաստանյութերի բաշխումը սարսափելի անարդար է, մենք բոլորս հիասթափված ենք․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխումն աշխարհում «սարսափելի անարդար» է որակել: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով Աֆրիկայի տարածաշրջանային կոմիտեի 71 -րդ նստաշրջանում:

«Ռեկորդային ժամանակում մի քանի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի մշակումն ու հաստատումը աշխարհին տվել է իրական հույս, որ համաճարակը վերահսկողության տակ կառնվի», – ասել է գլխավոր տնօրենը:

«Ավելորդ է ասել, որ պատվաստանյութերի բաշխումը սարսափելի անարդար է: Մենք բոլորս հիասթափված ենք այս անարդարությունից», – ասել է Հեբրեեսուսը՝ հավելելով, որ մինչ այժմ աշխարհում կատարվել է կորոնավիրուսի դեմ շուրջ 4,8 միլիարդ պատվաստում և ընդամենը 87 միլիոնից։

Մինչ այժմ աշխարհի 140 երկրներ պատվաստել են իրենց բնակչության առնվազն 10% -ը: ԱՀԿ -ն նախկինում նպատակ էր դրել մինչև սեպտեմբերի վերջ հասնել պատվաստանյութերի առնվազն 10%-ի ընդգրկմանը աշխարհի բոլոր երկրներում» – նշել է Հեբրեեսուսը:

ԱՀԿ -ն և նրա գործընկերները «ամեն ինչ անում են» պատվաստանյութի արտադրությունն արագորեն ընդլայնելու համար: Բացի այդ՝ COVAX պատվաստանյութերի հասանելիության միջազգային մեխանիզմը նույնպես «արագացվում է»: Այս մեխանիզմը 44 միլիոն պատվաստանյութ է հասցրել Աֆրիկայի 40 երկրներին: Խնդիրն է ՝ մինչև դեկտեմբերի վերջ ևս 475 միլիոն չափաբաժին ուղարկել տարածաշրջանի նահանգներ, ասել է ԱՀԿ ղեկավարը:

Ըստ ԱՀԿ -ի ՝ օգոստոսի 24 -ի դրությամբ աշխարհում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 211,730,035 հաստատված դեպք, մահացել է 4,430,697 մարդ: Աֆրիկային բաժին է ընկնում 5,497,902 վարակվածության դեպքեր և 130,785 մահվան դեպքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել