Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց։
Ու սա գեներալ է ու սա համազգեստ կրող անձ է։
Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին, խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով հեռացրեց պատգամավորին։
Էս կենդանության դրսևորման համա՞ր եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։
Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։
ԱԱԾ-ն բերել տուզիկի մակարդակի հիմնարկի՞ եք վերածել ու դու՞ք եք մեր երկրի անվտանգությունն ապահովելու»։