Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն:

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել