ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության 2021-2026թթ․-ի ծրագրի ներկայացնելուց հետո հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մինասյանը իր խոսքի սկզբում նշեց․ «Նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը (ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը,-խմբ․) և նիստը վարողը (ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը,-խմբ․)․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում։ Ընդ որում՝ բռնի ուժի գործադրումը՝ ՊՊԾ հրամանատարի կողմից, նաև առավոտյան լրագրողների նկատմամբ է կիրառվել»։
Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ հանրային լայն շրջանակներում Փաշինյանի գործունեությանը լայն գնահատականներ են տրվում, օրինակ, որ գաղտնի բանակցություններ է վարել, երկիրը ներքաշել պատերազմի մեջ և որոշ որակումներ տալիս, ինչպես՝ հողատու, դավաճան, և այլն:
Փաշինյանը պնդեց` երբեք գաղտնի բանակցություններ չի վարել:
«Երբ այդ մեղադրանքները հնչել են, այս ամբիոնին կանգնել եմ, թող ոչ մեկ անձնավորված չընդունի, ասել եմ` դավաճանը դուք եք, կապիտուլյանտը դուք եք: Եւ ասել եմ` ժողովուրդ ջան եկել ենք ձեր դատի առաջ կանգնելու, և ժողովուրդը իր քվեարկությամբ որոշել է` դավաճանն ով է, հողատուն ով է, կապիտուլյանտն ով է, ու յուրաքանչյուրին դրել է իր տեղը»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։