Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։
Մինչ այդ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ խմբակցության պատգամավորները ի նշան բողոքի լքում են նիստերի դահլիճը։
«Մենք դահլիճ կվերադառնանք մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնելու, դրանք պատասխանները ստանալու և կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձրաձայնելու համար»,-նշեց Վանեցյանը։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կմնան դահլիճում ու կօգտվեն հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իրենց իրավունքից: