Օգոստոսի 23-ին, ժամը 19:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին։