Օգոստոսի 20-25-ը Ադրբեջանը Վարանդայի օդանավակայանում փորձնական թռիչքներ է իրականացնում՝ հետագայում կանոնավոր թռիչքներ իրականացնելու նպատակով։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Թռիչքները կիրականացվեն ամեն օր՝ օգտագործելով Aerodata AD-FIS-112 լիովին ավտոմատացված թռիչքային ստուգման համակարգը, որը տեղադրված է ATR 42-500 տիպի մարդատար ինքնաթիռների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: