Հնդկաստանում ավելի քան 50 մարդ թունավորվել է ծիսական հյուրասիրությունից

Ավելի քան 50 մարդ սննդային թունավորում է ստացել Հնդկաստանի Ասամ նահանգում մրգերի և ոլոռի ծիսական հյուրասիրությունից հետո, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդել է ոստիկանությունը:

Նշվում է, որ գյուղացիներից մեկը տոնական միջոցառում է կազմակերպել և հյուրասիրել եկած հյուրերին, որից հետո նրանք բողոքել են որովայնի ցավից և փսխումներ են ունեցել:

Ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է, այժմ նրանց վիճակը կայուն է:

Ընթանում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել