Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին դատական հայց կներկայացնի ընդդեմ արքայազն Հարրիի և նրա կնոջ ՝ Մեգան Մարքլի, քանի որ նա հոգնել է ընտանիքի վրա հարձակումներից, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ թագուհին որոշել է փաստաբաններ վարձել: Թագավորական պալատի աղբյուրը հայտնել է, որ Եղիսաբեթ II-ը պատրաստ է արքայազն Հարրիին ուղղվելու հնարավորություն տալ: Նրա խոսքով՝ թագուհու համբերությունը սահմաններ ունի և նա հոգնել է իր ընտանիքի վրա հարձակումներից:
«Հարրին և Մեգանը կսովորեն և կհասկանան, որ կրկնվող հարձակումներն անընդունելի են», – ասել է աղբյուրը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ թագուհու իրավապաշտպանները կսկսեն զբաղվել Penguin Random House-ով, քանի որ վերջիններս պատրաստվում են հրապարակել արքայազն Հարրիի հուշերը: Մեգան Մարքլն էլ մեղադրվում է Եղիսաբեթ 2-րդին ահաբեկելու համար:
Նախկինում Մարքլը տեսանյութ էր տեղադրել Archewell բարեգործական կազմակերպության կայքում, որում ընկերների հետ քննարկում էր կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ աշխատանքից ազատվելուց հետո կանանց աշխատանքային միջավայր վերադառնալու հարցը:
Մարքլը և նրա ընկերը ՝ Մելիսա Մաքքարթին, զրույցի ընթացքում թեյ են խմում հնաոճ բաժակներից, իսկ Մեգանը օգտագործում է ճիշտ նույն սպասքը, ինչ Եղիսաբեթ 2-րդի հետ առաջին հանդիպման ժամանակ: Իր հերթին, Մաքքարթին արքայական ոճին բնորոշ ձեռնոցներ ու գլխարկ էր կրում։ Հանրության մի մասը այդ տեսանյութը ծաղրանք է որակել։