Գևորգ Գյոզալյանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտնում է, որ առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի նախագահի պաշտոնում։

«Հարգելի փաստաբան ընկերներ ինչպես գիտեք 2021թ-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունենալու ՓՊ նախագահի ընտրություններ: Այս առումով ես առաջադրել եմ իմ թեկնածությունը այդ ընտրություններում և հավակնում եմ ՓՊ նախագահի պաշտոնին»,-գրել է նա ու ներկայացրել իր կենսագրությունը։

«Ես Գևորգ Վանիկի Գյոզալյանս ծնվել եմ քաղաք Երևանում, 1980 թվականի մայիսի 27-ին:

1997թ-ին ավարտել եմ Երևանի N 160 միջն. դպրոցը:

2000-2005թթ սովորել և ավարտել եմ Երևանի Մովսես Խորենացի համալսարանի, իրավագիտության ֆակուլտետը՝ գերազանցությամբ: Ստացել եմ բակալավրի կոչում:

2005-2007թթ սովորել և ավարտել եմ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ: Ստացել եմ մագիստրոսի կոչում: Մագիստրոսական թեզի թեման` քաղաքացիաիրավական պարտավորություններ:

Ներկայումս պատրաստում եմ ատենախոսական աշխատանք ՀՀ ԳԱԱ, փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ «Իրավական ֆիկցիաները (տեսապատմական վերլուծություն)» թեմայով:

2003-2004թթ աշխատել եմ «ՊՐԵԶՈՒՄՊՑԻԱ» ՍՊԸ իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, այնուհետև գործադիր տնօրեն:

2004-2007թթ աշխատել եմ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան-դասախոս: Դասավանդել եմ իրավունքի վերաբերյալ տարբեր թեմաներով սեմինարներ: Առավել կարևորություն ունեցող, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող գործերով իրականացրել եմ դատական ներկայացուցչություններ:

2006-2007թթ աշխատել եմ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան: Իրականացրել եմ դատական ներկայացուցչություն քաղաքացիական և տնտեսական գործերով: Ապահովել եմ տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավական սպասարկումը:

2007-2008թթ աշխատել եմ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ, իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման երկրորդ բաժնում՝ որպես իրավախորհրդատու: Իրականացրել եմ վերահսկողական գործունեության հետ կապված գործառույթներ։ Պաշտպանել եմ ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում և այլ մարմիններում՝ կապված բանկերի, վարկային կազմակերպությունների, փոխանակման կետերի գործունեության կարգավորման, լիցենզավորման և վերահսկողության՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող լիազորությունների հետ:

2008-2012թթ իրականացրել եմ «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի իրավաբանական սպասարկումը:

2011-2013թթ որպես անհատ ձեռներեց հիմնել եմ «ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆ» փաստաբանական գրասենյակը:

2011-2017թթ ընտրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ և 2013թ.-ին վերընտրվել եմ չորս տարով:

2013թ դասավանդել եմ ՀՀ փաստաբանական դպրոցում:

2013-2019թթ հիմնադրել եմ «ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ն:

2019թ-ից առ այսօր հանդիսանում եմ «Թիքեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ի դատավարական գործերով գործընկերը:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ստացել եմ «Շնորհակալագիր» կազմակերպության գործունեությանը ակտիվ ներգրավվելու համար:

Ծառայել եմ ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած եմ ունեմ երեք երեխա:

Մասնակցել եմ մի շարք դասընթացներին և սեմինարներին»:

Նշենք, որ ՓՊ նախագահի պաշտոնում առաջադրվել է նաև Սիմոն Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել