Պուտինը Թուրքիայում զոհված զինվորականներին հետմահու պարգևատրել է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 15-ին հրամանագիր է ստորագրել, որով Թուրքիայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված ռուս զինվորականները հետմահու պարգևատրվել են «Արիության» շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Պարգևատրվել են՝ Վլադիսլավ Բերկուտովը, Վադիմ Կարասևը, Եվգենի Կուզնեցովը, Նիկոլայ Օմելչենկոն և Յուրի Չուբարովը:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով Be-200 գերատեսչական հրշեջ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ադանայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ։

Ինքնաթիռում եղել են ութ անձ՝ 5 ռուս զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ:

Վթարի պատճառները կպարզի դեպքի վայր ուղարկված գերատեսչության հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել