Շաբաթ առավոտյան Հայիթիում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Առնվազն 304 մարդ զոհվել է, ավելի քան 1800 -ը ՝ վիրավորվել, հայտնում է Հաիթիի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: Այս մասին տեղեկանում ենք npr.org-ից։
Կանխատեսվում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի։
Նման ուժգնության երկրաշարժ Հայիթիում տեղի էր ունեցել 2010 թվականին, որի հետրանոքով զոհվեց 220,000 մարդ, մոտ 1,5 միլիոն մարդ տեղահանվեց, մոտ 300,000-ը վիրավորվեցին:
Նշենք, որ Հայիթիում արտակարգ դրություն է մտցվել։