Ազգային ժողովում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին:
Իրավիճակը լարվել է Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո: Նա ասաց. «Հասկանում եմ, պարոն Սիմոնյան, որ ձեր շեֆի կողմից ունեք հստակ ցուցում, որ այստեղ չհնչեցվեն որոշ արտահայտություններ: Ձեր գործունեության ընթացքում մենք կարցրել ենք հայրենիք, դրա համար էլ ասում ենք՝ հողատու: Այս ամբիոնից հնչելու է ճշմարտացիություն, ուզում եք սրեք, եկեք սրենց»:
Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին:
Իրավիճակը սրվեց այնքան, որ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և հորդորեց անջատել եթերը:
Մանրամասները՝ տեսանյութում