ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Աննա Մկրտչյան հարց տալու ժամանակ նշեց, որ «ՀՀ գործող իշխանությունները հայ սպանող ու գերեվարող Ալիևին անվանում էին կիրթ և կառուցողական, լիֆտում պայմանավորվել են Արցախը հանձնելու վերաբերյալ»։
«2018 թվականին դագաղներ ու լենտեր պարացնելուց բացի այս մարդիկ ավելիհեռուն են գնացել։ Ուզում էի հիշեցնել, որ հանձնաժողովի նախագահի թեկնածուն Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բարձրացրել էր բեմ, որպեսզի մեր հարյուր հազարավոր քաղաքացիների էմոցիաների հետ խաղար, լրացուցիչ մանիպուլյացիաների ենթարկի։ Ասածս ինչ է․ այս ամենը մեկ հարթակ վերև են տանում։ Անհատակ և տիեզերական սուտը տանելու են արտաքին քաղաքականություն և խորհրդարանական դիվանագիտություն»,-նշեց Մկրտչյանը։
Աղաջանյանը որևէ կերպ չարձագանքեց Մկրտչյանի հայտարարություններին․ «Դուք Ձեր բոլոր հարցերի պատասխանները ունեք»։
Աննա Մկրտչյանը շարունակեց․ «Աղաջանյանը որևէ հարցի պատասխան չգիտի և չի հասկանում, թե ինչ է խորհրդարանական դիվանագիտությունը»։