Ներքին քաղաքականության անկայունությունը, ինչպես նաև ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր ընդդիմության կողմից, էապես նպաստում են ներդրումների անկմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Լուսինե Բադալյանի այդ հայտարարությանը տեղից արձագանքեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Նազարյանին նկատողություն հայտարարեց։
Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ եւ փորձեց սաստել Նազարյանին, նա էլ լքեց նիստերի դահլիճը։
«Վերջացրեք, հասկացանք, այստեղ գոռալու տեղ չի։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ ձեր գործընկերոջը բացատրեք, ոնց է պետք վարվել ԱԺ նիստերի դահլիճում, գոռալ, դուրս գալ, բղավել, էդ ի՞նչ է, ես չեմ հասկանում, անկախ նրանից, թե ինչ է ասում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։